Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Գիքոր» օպերայի բեմադրությունը նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին

«Գիքոր» օպերայի բեմադրությունը նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին
20.06.2019 | 15:06

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա 1973 թ. ստեղծել է «Գիքոր» օպերան: Այն առաջին անգամ բեմադրվել է 1974 թվականին և մինչև 1986 թվականը եղել է թատրոնի խաղացանկում: Որից հետո շուրջ 30 տարի այն չի բեմադրվել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-ին և 28-ին, ժամը՝ 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ կկայանա Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերայի բեմադրությունը՝ նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին: «Գիքոր» օպերան կներայացվի նաև ՀՀ մարզերում. հուլիսի 1-ին` ժամը 18:00-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, հուլիսի 4-ին` ժամը 18:00-ին՝ Գյումրու Ա. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:


Գլխավոր դերերում հանդես կգան. Գիքոր` Անի Թամազյան, ով Գիքորի երկարամյա դերակատար Ասյա Հայրապետյանի թոռնուհին է, Համբո` Հակոբ Արզումանյան, Սալբի` Մարիամ Վարդումյան, Բազազ Արտեմ` Կարո Այրումյան, Նատո` Լիանա Այրումյան, Դեդի` Աղավնի Հարությունյան: Ներկայացման դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյան, վոկալ մասի ղեկավար՝ Շաքե Աշչյան, կոնցերտմայստեր՝ Ռուզան Վարոսյան, պարուսույց` Գոռ Մկրտչյան, ռեժիսոր և բեմանկարիչ` Նարինե Թարզիմկոյան։
Նախագծի ղեկավարն է Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը, հովանավորներ՝ ամերիկաբնակ Կարո և Սիրվարդ Կավուկչյաններ, կազմակերպիչներ՝ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ:


Նախագծում ներգրավված են շուրջ 150 մասնակից, այդ թվում՝ Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաները, «Տիգրանյան» նվագախումբը, ավագ երգչախումբը, «Real dance» պարախումբը, «Արտիստ» թատերական ստուդիայի սաները:

Դիտվել է՝ 4237

Մեկնաբանություններ